Պետք է սնանկ ճանաչել «РАО ЕЭС»-ին. Բագրատ Ասատրյան
Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, նշեց, որ այս ամենը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անարդյունավետ կառավարման հետևանք է:
«Մոդելը, որ դրված է այս համակարգում, միայն մի ուղղությամբ է աշխատում՝ գնի բարձրացում: Բաշխման համակարգն անարդյունավետ է: Պետք է ազգայնացում լիներ, սեփականատիրոջ փոփոխություն էր պետք»,- նշեց տնտեսագետը:
Բ.Ասատրյանի խոսքերով՝ այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է անհապաղ լուծումներ գտնել, բայց, ըստ նրա, նաև ժամանակ է պետք, որպեսզի նոր ծրագրեր մշակվեն:
Տնտեսագետն առաջարկում է սնանկ ճանաչել «РАО ЕЭС»-ին. «Ավանդատուները չպետք է տուժեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն սեփականատերերը»:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիային, Բ.Ասատրյանը նշեց, որ միանշանակ կողմ է այն պահանջներին, որոնք դրված են պայքարի հրապարակում:
Արձագանքելով հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք վերաբերում են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, Բագրատ Ասատրյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար ընդամենը տարածք է, գաղութ է, որտեղ ինչ ուզում են, անում են: Սա փոքր տնտեսությունների, փոքր երկրների բախտն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները