Բլատտեր. «Ես չեմ հեռացել, ուղղակի մանդատը վստահել եմ համաժողովին»
79-ամյա շվեյցարացին ակնարկել է, որ կարող է չհեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից: Իր հրաժարականի մասին հայտարարելուց 23 օր անց նա կրկին հայտնվել է հանրության առջև: Այդ ընթացքում Բլատտերը լռություն էր պահպանում և անհետացել էր մամուլի տեսադաշտից: Երեկ նա մասնակցել է պաշտոնական միջոցառման՝ նվիրված ՖԻՖԱ-ի թանգարանի առաջիկա բացմանը:
Blick.ch-ի հաղորդման համաձայն՝ Զեպը գերազանց տրամադրություն է ունեցել, լուսանկարվել է, ինքնագրեր բաժանել ու լավատեսություն ճառագել: Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել այն լուրերը, ըստ որոնց՝ կարող է մնալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:
«Ես չեմ հեռացել, ուղղակի մանդատը վստահել եմ ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովին»,- ասել է Բլատտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում