ԵՄ-ն 60.000 փախստական կընդունի Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից
Եվրամիության երկրները պատրաստ են իրենց տարածքում ընդունել 60 հազար ներգաղթյալ Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից: Որոշումն ընդունվել է ԵՄ գագաթնաժողովի ժամանակ 7 ժամանոց քննարկումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը:
Եվրոպական երկրները կամավոր իրար մեջ կտեղաբաշխեն 40 հազար փախստականի, ովքեր ժամանել էին Իտալիա և Հունաստան, իսկ ևս 20 հազարը իրավունք կունենա հատել ԵՄ-ի սահմանը: Փախստականներ չեն ընդունելու Հունգարիան, որը այս նախագիծն անվանել է «աբսուրդ», և Բուլղարիան` ԵՄ-ի ամենաաղքատ երկրներից մեկը:
Փախստականներին ընդունելու չափորոշիչները կհաստատվեն մինչև հուլիսի վերջ: Հաշվի կառնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են ՀՆԱ-ն և բնակչության թվաքանակը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ կարևոր չէ, կամավոր է թե ստիպողաբար, եթե այն կարող է օգնել 60 հազար փախստականի: