«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշ դուստր-ձեռնարկություններ, որոնցից է նաև «ՀԷՑ»-ը, մեքենայությունների հարուստ փորձ ունեն. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:
Թերթը նշում է, որ տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև «Լենէներգոյի» և «Տավրիչեսկի» բանկի նախկին ղեկավարներին: «Լենէներգոն» այդ բանկում 16 միլիարդ ռուբլու ներդրում է կատարել, հետո բանկը սննկացել է: Իրավապահներն այդտեղ փողերի լվացման ռիսկ են նկատել: Հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ «Լենէներգոյի» նախկին գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Դենիս Սլեպովը:
«Ստացվում է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշ դուստր-ձեռնարկություններ, որոնցից է նաև «ՀԷՑ»-ը, մեքենայությունների հարուստ փորձ ունեն, և մնում է ընդամենը ստուգումներ բացել դրանցում՝ դա հաստատելու համար: Միայն 2014թ. «Լենէներգոյի» կորուստները կազմել են 8 միլիարդ ոուբլի՝ մոտ 148 միլիոն ամերիկյան դոլար»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան