Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. նախարար
Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նմանատիպ խորհրդակցություններն արդյունավետ են, ինչը հնարավորություն է տալիս բարձրաձայնել ոլորտում առակա խնդիրները և համատեղ գտնել լուծման ուղիներ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարին ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացված ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի նույնականացման գործընթացը։ Քննարկվեցին նաև սննդային հավելումների ներմուծմանն առնչվող խնդիրները:
«Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենին ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետում կարգավորել սննդային հավելումների ներմուծման գործընթացը` այն առավել մատչելի դարձնելով:
«Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. սկզբունքը` անվտանգությունն է», - ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով դեղերի գներին նվազմանը` ՀՀ առողջապահության նախարարը դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարներին հորդորել է կրկին վերանայել ներմուծվող դեղերի գները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա