Պաղեստինը Իսրայելի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան
Պաղեստինի ինքնավարության պատվիրակությունը Իսրայելի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ մեղադրելով նրանց Արևմտյան ափին և 2014-ին Գազայում հակամարտության ժամանակ հանցագործությունների համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Դատարան հանձնված նյութերում հաղորդվում է իսրայելական կողմից Արևմտյան ափում ապօրինի շինարարության մասին:
Իսրայելը մեղադրանքները հերքում է: Ավելի վաղ այս շաբաթ ՄԱԿ-ի խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը հաղորդել էր, որ հետաքննության արդյունքների համաձայն, հակամարտության երկու կողմն էլ Գազայում 2014-ին ռազմական հանցագործություններ են կատարել: 50-օրյա հարձակման ժամանակ, ՄԱԿ-ի տվյալներով, առնվազն 2189 պաղեստինցի է զոհվել, 11 հազարը՝ վիրավորվել: Իսրայելը կորցրել է 67 զինվորական, 6 խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան