«Համահայկական բժշկական միջազգային կոնֆերանսին» մասնակցելու համար Երևան կժամանի պրոֆեսոր Գրինբերգը
Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայանալու է «Համահայկական բժշկական միջազգային կոնֆերանս», որին մասնակցելու նպատակով Երևան կժամանի Ստենֆորդի համալսարանի միելոդիսպլաստիկ (MDS) սինդրոմիկենտրոնի ղեկավար, նշանավոր պրոֆեսոր Փիթեր Գրինբերգը, ինչպես նաև գերմանացի հայտնի օնկոլոգներ: Կոնֆերանսը կազմակերպվել է Արյունաբանների և ուռուցքաբանների հայաստանյան ասոցիացիայի, Բժշկական համալսարանի և ամերիկյան MDS հիմնադրամի ջանքերով:
Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն օնկոլոգիական ու արյունաբանական հիվանդություններ ունեցած և հիվանդությունները հաղթահարած մարդկանց պատմությունները:
Բժշկական համալսարանի Օնկոլգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի Քիմիոթերապիային բաժնի վարիչ Սամվել Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում, կարևորելով միջոցառումը, նշեց, որ այցի ընթացում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետները հուլիսի 3-ին կայցելեն Մուրացան հիվանդանոց՝ օնկոլոգիական ու արյունաբանական հիվանդներին զննելու, բժիշկների հետ խորհրդատվություն անցկացնելու նպատակով:
«Բացի սոցիալականի բնույթից արտասահմանցի մասնագետների Հայաստան այցը ունենալու է նաև կիրառական նշանակություն: Պրոֆեսոր Գրինբերգը կհանդիպի արյան հիվանդություններով տառապող հիվանդերի և արյունաբան բժիշկների հետ, կանցկացնի խորհրդատվություններ և կօգնի հետագա վարման տակտիկան ճշտելու հարցերում»,-ասեց Դանիելյանը:
Հաշվի առնելով Panorama.am-ի խմբագրության ստացած մեծաքանակ զանգերը՝ հայտնում ենք, որ միջոցառման անցկացման մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 62 15 36, 060 62 15 34:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում