ԱՄՆ դեսպանը Հայաստանում «մայդան» չի տեսնում
«Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում: Եվ որևէ կերպ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում չկա»:
Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը 1in.am-ի հետ զրույցում պատասխանելով այն պնդումներին, թե Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիան կազմակերպված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից:
Դեսպան Միլզը ասել է, որ տեղի ունեցողը «ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից», «…և մեր՝ որպես դիվանագետների գործը այս զարգացումներին հետևելն էր, դիտարկելը և որպես բարեկամներ՝ մեր ձայնը բարձրացնելը, ինչպես մենք արեցինք երեքշաբթի օրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին