Ոստիկանապետ. Իմաստնությամբ պետք է գերտերությունների տխմարությունը հաղթահարենք (Տեսանյութ)
Այսօր առավոտյան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքողներին այցելեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցները ոստիկանապետին խոստացան, որ միջադեպեր այլևս չեն լինի, խնդրեցին աղբատար մեքենան գա ու աղբը տեղափոխի:
Հիշեցնենք, որ երեկ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ:
Ապա ոստիկանապետին մոտեցավ Տեր Եղիշեն, հիշեցրեց իր` ով լինելը, ապա հետաքրքրվեց` ակցիայի ընթացքի մասին ոստիկանապետն ինչ կարծիք ունի:
«Ես ընդունում եմ, որ մեր երիտասարդները մեզանից ավելի որակով են, միանշանակ որակով են: Բայց ես տեսնում եմ, շատ ժամանակ մեր ակունքները մոռացության են տրված, ինքներդ գիտեք, թե ես ինչ եմ ասում»,-նկատեց Գասպարյանը, ավելացնելով, որ երկխոսություն է պետք:
Գասպարյանը նշեց, որ գերտերությունները կարող են իրենց թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրի հետ. «Նրենք իրենց շահերն ունեն, նրանք գերտերություն են, մենք պետություն, փոքր պետության ժողովուրդը պետք է իմաստուն լինի, մենք իմաստնությամբ պետք է գերտերությունների տխմարությունը հաղթահարենք ու անցնենք առաջ»:
Գասպարյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում:
Նախորդող հրապարակում`
«Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի. Ոստիկանապետ