«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր պահանջները
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ՀՀ իշխանություններից իր պահանջները: Հայտարարությունը՝ ստորև:
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
Նա նշեց, որ այս պահին իրենց պահանջներն են՝ չեղարկել հունիսի 17-ին կայացրած հոսանքի թանկացման որոշումը, այս պահին գործող սակագնի նվազեցման օգտին վերահաշվարկ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնի ուժ կիրառեցին ՀՀ քաղաքացիների վրա: