ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր ծառայության տեսակ` «Ֆինանսական խորհրդատվություն»
Պրոդուկտային շարքի կատարելագործման և բանկային պրոդուկտների ու ծառայությունների հանդեպ գոհունակության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «Ֆինանսական խորհրդատվություն» ծառայությունից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոր ծառայության շրջանակում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է ստանալ խորհրդատվություն բանկի 65 մասնաճյուղերից յուրաքանչյուրում և ստանալ տեղեկատվություն ոչ միայն բանկի վարկային պրոդուկտների մասին, այլև այն մասին, թե արդյոք համապատասխանում է իր վարկային պատմությունը բանկի` բոլոր տեսակի վարկային պրոդուկտների մասով պահանջներին:
Այդպիսով, ֆիզիկական անձինք կստանան իրենց հետաքրքրող վարկի մանրամասն նկարագրություն, միաժամանակ կկարողանան խուսափել վարկային հայտի լրացման գործընթացից առանց իրենց վարկային պատմության մասին տեղեկատվության առկայության: Ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան նախապես և օպերատիվ կերպով ստանալ տեղեկություն այն մասին, թե իրենց վարկային պատմությունը ինչ վարկ է թույլ տալիս վերցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:
Ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Պարզապես անհրաժեշտ է բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայության համարանիշ և տեղում ստորագրել համապատասխան դիմում ֆինանսական խորհրդատվության տրամադրման մասին: Ծառայության արժեքը 2900 ՀՀ դրամ է:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի www.vtb.am պաշտոնական կայքի` «Ֆիզիկական անձնանց վարկավորում» բաժնում: