Քամու ուժգնացումներ կլինեն նաև այսօր և վաղը. Զառա Պետրոսյան
Այս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը Արարատյան դաշտում եղել է 37 աստիճանը, իսկ երե չէ առաջին օրը Զվարթնոցում գրանցվեց 38,5 աստիճան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը:
Նա նշեց, որ երեկվանից դիտվում է օդի ջերմաստիճանի նվազում, այսօր գիշերը արդեն նախորդ օրվա համեմատ 2-3 աստիճանով ցածր է եղել: Այսօր և վաղը նախորդ օրվա տեղումները կպահպանվեն: Առաջիկա երկու օրերին հանրապետությունում դարձյալ սպավում է օդի ջերմաստիճանի նվազում. «Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը չի գերազանցի 33 աստիճանը: Այնուհետև աստճիճանաբար կբարձրանա: Ամսին 29-31-ին կհասնի մինչև 38 աստիճանի, սպասվում է առանց տեղումների եղանակ»:
Անդրադառնալով երեկվա գրանցված քամուն՝ մասնագետն ասաց. «Երեկվա քամու արագությունը հասել է 22մ/վ արագության: Մեր կողմից սահմանված վտանգավոր չափանիշը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, 25 մ/վ արագության քամին է, իսկ 22 մ/վ արագությունը համարվում է անբարենպսատ քամի»:
Նա տեղեկացրեց, որ քամու ուժգնացում կլինի նաև այսօր և վաղը, հնարավոր է մինչև 22-25 մ/վ արագությամբ քամի:
«Տարվա այս ժամանակահատվածի համար այս քամիները բնութագրական են: Երևանում դիտվում են երկու տիպի քամիներ ճակատային և լեռնահովտային: Այս քամին պայմանավորված էր հյուսիս-արևելքից այս տարածաշրջան ներթափանցող ցուրտ օդային հոսանքներով»,-ավելացրեց նա:
Ինչ վերաբերվում է հուլիս ամսվա համար կանխատեսումների՝ ըստ Զ. Պերտոսյանի՝ կդիտվի նորմային մոտ օդի ջերմաստիճան, իսկ Արարատյան դաշտում միջին առավելագույին ջերմաստիճանը կլինի 30-34 աստիճանն է, տեղումները կլինի նորկային մոտ՝ 14 մմ. «Հայաստանում սպասվում է տարածաշրջանին տիպիկ ամառ, հայաստանյան ամառը հով չի լինում»: