Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը՝ ստեղծումից մեկ դար անց
Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծված առաջին կտավներից մեկը՝ հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար», Հայաստանի Ազգային պատկերասրահի վերականգնման բաժնի աշխատակիցների ջանքերով ստացել է «երկրորդ կյանքը»: Կտավը պատռված վիճակում ամիսներ առաջ Ռոստովից տեղափոխվել է Երևան, իսկ այսօր այն ամբողջությամբ վերականգնված կրկին տարվելու է Ռոստով:
«Հինգ ամիս տևեցին վերականգնման աշխատանքները: Շատ վատ վիճակում է կտավը բերվել մեզ մոտ: Մասնագիտական առումով բավականին դժվարությունների հետ էր կապված կտավի վերականգնումը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ-ռեստավրատոր Արամ Մաթևոսյանը:
1915 թվականին ստեղծած «Դարից դար» կտավը տարիներ շարունակ պահվել է Ռոստովի երկրագիտական թանգարանի պահոցներում: Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով է այն տեղափոխվել Երևան:
Կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովն արդեն վերականգնված կտավը ներկայացնելով՝ ասաց, որ ամեն ինչ անում էին կտավը լայն հանրությանը հենց այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկայացնելու համար:
«Կտավն իր արժանի տեղը կգտնի Ռոստովի Հայ-ռուսական բարեկամության թանգարանում»,- ասաց նա:
Ազգային պատկերասրահի արդեն նախկին տնօրեն, այժմ տնօրենի խորհրդական Փարավոն Միրզոյանը, ով առաջին է նկատել այս կտավն ու առաջարկել այն վերականգնել հայ մասնագետների կողմից, նշեց. «Այս կտավը կարևոր է իր պատմական իմաստով, քանի որ արվել է հենց 1915 թվականին: Ամեն ինչ արվեց այս կտավը փրկելու համար և փրկվեց»:
ԵՊՀ Հայագիտական հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն ասաց, որ այս ստեղծագործությամբ արվեստագետը հենց 1915 թվականին փորձել է ցույց տալ, թե ինչ է կատարվում հայ ազգի հետ. «Այս աշխատանքով նաև քարոզչական խնդիր է լուծվել՝ փորձելով ներկայացնել տեղի ունեցող ողբերգությունը: Առաջին անգամ 1915 թվականին է «Դարից դար» կտավը ներկայացվել հանրությունը»:
Ակիմ Ավանեսովի (Հովակիմ Հովաննիսյան, 1883-1967 թթ) ծնվել է Դոնի Ռոստովում: Եղել է Ռոստովի նկարիչների միության նախագահ: Նրա ստեղծագործությունների հիմնական թեման կապված է Նախիջևանի պատմության հետ: Ավանեսովի արվեսոտւմ ռուսական ռեալիստական արվեստի ավանդույթները միաձուլվել են հայկական գունագեղ արվեստի ավանդույթներինն:
Կարդացեք նաև`
Արտահայտիչ և երկիմաստ ... Աշոտ Ասատրյան (լուսանկարներ)
Մանրանկարչության և սարյանական կոլորիտի միաձուլում…Հրաչ Ավանեսյան (լուսանկարներ)
Մարդն ազատ չէ ...Արմեն Գասպարյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն և բեմանկարչություն...Գեղամ Ասատրյան (լուսանկարներ)
«Այն, ինչ ես ստեղծում եմ, նվիրում եմ ամբողջ աշխարհի բարի մարդկանց»… Գեղամ Մելոյան (լուսանկարներ)
«Իմ հայրենի բնությունն ու պայծառ արևը ինձ նկարիչ դարձրին»... Սերգեյ Սարումյան (լուսանկարներ)
Աբստրակտ ոճ՝ պայծառ ու համարձակ գույներով ... Ալեքսանդր Բաբայան (լուսանկարներ)
Գույնը կյանք է… Վարուժան Եփրեմյան (լուսանկարներ)
Հիասքանչ աշխարհ, հզոր մարդիկ, հայելային ճշգրտություն… Վահան Խորենյան (լուսանկարներ)
«Սերվետի նկարներում կա բառերով չթարգմանվող մի բան, որը ոչ մի տեղ չեք գտնի» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա