Բոնդարչուկը չի պատրաստվում Ուկրաինայի մասին ֆիլմ նկարահանել. Ռեժիսորի մամուլի ծառայություն
Ռուս ռեժիսոր և պրոդյուսեր Ֆեդոր Բոնդարչոկը չի պատրաստվում ֆիլմ նկարահանել Ուկրաինայի իրադարձությունների մասին: Նա այժմ շխատում է նոր կինոծրագրի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ռեժիսորի «Art Pictures Studio» կինոընկերության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բոնդարչուկը պատրաստվում է նկարահանել ֆիլմ Դոնեցկի Պրոկոֆևի անվան օդանավակայանի գրավման մասին:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է: Բոնդարչուկը չի ծրագրում նման ֆիլմ նկարահանել»,- հայտնում են մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա