Բայանահար Իոսիֆ Պուրիցը ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար
Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր կկայանա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցի (Ռուսաստանի Դաշնություն) համերգը: Գործիքային երաժշտության երեկոն տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի շրջանակում:
Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է հունիսի 18-ին: Փառատոնի ընթացքում նախատեսված է հինգ համերգ: Փառատոնի փակման՝ հինգերորդ համերգը կկայանա հուլիսի 4-ին. վոկալ գալա համերգի ընթացքում ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի բացման համերգը «Ազգային պատկերասրահում»
«Ազգային պատկերասրահ». «Բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա