Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է, թե որ դեպքում է հնարավոր հասնել վերջնական համաձայնության
«Եթե հակառակ կողմը մեծ պահանջներ չներկայացնի, ապա Իրանի միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել վերջնական համաձայնության»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, Վիեննայի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հունիսի 30-ին սպասվող հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Մենք եկել ենք Վիեննա, որպեսզի ձեռք բերենք այնպիսի համաձայնություն, որը հաշվի կառնի նաև Իրանի շահերը: Վստահ ենք, որ եթե հակառակ կողմը պաշտոնապես ճանաչի Իրանի ժողովրդի իրավունքը, կատարի իր պարտավորությունները, այն ՝ վերացնի պատժամիջոցները և ձեռնպահ մնա մեծ պահանջներ ներկայացնելուց և մեր կատարած քայլերին զուգահեռ ինքը ևս կատարի իր քայլերը, ապա անպայման ձեռք կբերենք այնպիսի համաձայնություն, որը կբխի բոլորի շահերից»:
Արտգործնախարար Զարիֆը, հակադարձելով ԱՄՆ պետքարտուղարի այն դիտարկմանը, թե Իրանը պետք է հավատարիմ մնա Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես նշել է. «Լոզանում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել խնդրի լուծման ուղիների վերաբերյալ: Այն ինչն անհրաժեշտ է, պետք է հակառակ կողմն ընդունի իրականությունը և այդ իրականության հիման վրա մշակի իր քայլերը: Պատժամիջոցների կասեցումն ու չեղյալ հայտարարումը հակառակ կողմի պարտավորությունն է, և մենք ակնկալում ենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ դա կատարի, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ամբողջովին հավատարիմ է մնացել իր պարտավորություններին»:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ այսօր Վիեննայում նախատեսվում է Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների հանդիպումը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարող են մտնել փակուղի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում