Նորվեգիայում շախմատային գերմրցաշարի ժամանակ մահացել է Գագիկ Հովհաննիսյանը
Այսօր, մի քանի ժամ առաջ նորվեգական Ստավանգերում, որտեղ անցկացվում էր «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարը, մահացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հովհաննիսյանը այս ֆակուլտետի դասախոսներից էր:
«Պարոն Հովհաննիսյանը մահացել է ինսուլտից, շատ ենք ցավում: Հիմա հարազատները շատ ծանր վիճակի մեջ են, մտածում են տեղափոխման հարցերի շուրջ», -ասաց Մարտիրոսյանը: