Նախագահը չի բացառել ՀԷՑ-ի ազգայնացումը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ այսօր անցկացված խորհրդակցությունում չի բացառել Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման հնարավորությունը:
«Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»,-ասել է նախագահը:
Նախորդիվ`
Եվ մեկ աուդիտ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի որոշումը ստուգելու համար
Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու. Նախագահը՝ ցուցարարներին
Խորհրդակցության ժամանակ նախագահը հնչեցրել է ասելիք, որը պատրաստվում էր փոխանցել ցուցարարներին
Մինչև աուդիտի ավարտը կառավարությունը կփոխհատուցի 6,93 դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան