Միքայել Պողոսյանի կարծիքով, ճիշտ է այս պահին Բաղրամյանում դադարեցնել հավաքը
Դերասան, սցենարիստ Միքայել Պողոսյանը կոչ է անում դադարեցնել մայրաքաղաքի կենտրոնում իրականցվող հավաքը և երկրի նախագահի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Այս իրադարձություններից, հայտարարություններից ելնելով, ինձ թվում է, պետք է հնարավորություն տալ առաջին հերթին, որ հենց ՀԷՑ-ի ղեկավարությունը տեր կանգնի իր թերություններին և պատասխանատվություն ստանձնի, իսկ թերություններն ակնհայտ են»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մ. Պողոսյանը:
Նրա պատկերացմամբ, երկրի ղեկավարի հայտարարությոևւնից հետո ստեղծված իրավիճակում կա երկու տարբերակ` կամ շարունակել պայքարը Բաղրամյան պողոտայում, որն անհասկանալի իրավիճակի կհանգեցնի մի օր, կամ էլ` գոնե այս անգամ մի պահ դադար տալ և թույլ տալ, որ երկրի ղեկավարությունն էլ իր հերթին հետևություններ անի:
«Ինչ խոսք, պայքարն ինձ համար շատ գնահատելի էր: Բրավո երիտասարդներին, ես հիացած եմ նրանց ազնիվ մղումներով, նրանց արդար պայքարով: Բայց… Կոչ եմ անում երիտասարդներին դադար տալ: Ի վերջո ցույցերն ամեն օր էլ հնարավոր է վերականգնել, վերսկսել ինչ-որ պահից: Բայց այս փուլում արդեն պետք է ձգտել խաղաղ բանակցությունների: Չեմ կարող ինչ-որ հետևություններ անել Նախագահի` ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ արված հայտարարության մասին, միայն այն պատճառով, որ ես դրա մասնագետը չեմ, բայց կարծում եմ, որ պետք է այդ ժամանակը տալ մեր երկրի ղեկավարներին»,-ասաց դերասանը:
Նախորդիվ`
Մինչև աուդիտի ավարտը կառավարությունը կփոխհատուցի 6,93 դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները