Բաղրամյան պողոտա. Ձևավորում ենք բաց հարթակ
«Մի քանի խնդիր ունենք լուծելու՝ կազմակերպչական, անվտանգության, բաց հարթակ ձևավորելու: Որոշ հանգամանքներից ելնով այսքան ժամանակ փակ է պահվել»,- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունենալով՝ ասաց բողոքի հավաքի մասնակիցներից մեկը:
Նրա՝ հարթակ ձևավորելու առաջարկին հավաքները դրական արձագանքեցին: Նա խնդրեց, որ հարթակից խոսեն միայն մասնագետներն իրենց հիմնական պահանջների վերաբերյալ՝ չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, գործողություններ իրականացնել հոսանքի սակագինն իջեցնելու ուղղությամբ, պատասխանատվության ենթարկել թալանի մեջ մեղադրվողներին, խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրած ոստիկաններին:
Նա ասաց, որ նրանք, ովքեր ցանկանում են ելույթ ունենալ հարթակից, մոտենան գրանցվելու: