Բաղրամյան պողոտայում խաղաղ պայմաններում քննարկում են անելիքը
Բաղրամյան փողոցում գիշերն առանց միջադեպերի է անցել, առավոտը հավաքված ցուցարարները խաղաղ են լուսացրել: Նրանցից ոմանք վաղ առավոտյան սկսել են ավլել-մաքրել փողոցը, հավաքել կուտակված աղբը, իսկ մի քանի երիտասարդներ էլ խումբ կազմած քննարկել հետագա անելիքները:
Առաջարկվեց կազմել աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի նստացույցը կազմակերպելու և անելիքների մասին ինֆորմացիան հասանելի դարձնելու համար: Մասնավորապես, քննարկվում է երեք պահանջ՝ չեղարկել սակագինը բարձրացնելու մասին որոշումը, պատասխանատվության կանչել ՀԷՑ-ի ղեկավարությանը, որի գործողությունների հետևանքով առաջացել է այս խնդիրը և պատասխանատվության կանչել հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրած ոստիկաններին:
Ոստիկանությունը, ինչպես հայտարարել էր, չի դիմել ֆիզիկական ուժի, «չի մաքրել» փողոցը: Բայց փողոցի մի հատվածում, մասնավորապես Սահմանադրական դատարանի մոտ մեծ ուժեր է կենտրոնացրել:
Հիշեցնենք՝ երեկ գիշերը ցուցարարների խումբը կիսվեց, և «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամներ Վաղինակ Շուշանյանն ու իր հետ մեծ խումբ երիտասարդներ հեռացան Բաղրամյան պողոտայից դեպի Ազատության հրապարակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին