Բաղրամյան պողոտայում ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը և հայտարարեց, որ պողոտայում երեկ, հունիսի 28-ին ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում քննիչը որոշել է առգրավել «Սանիտեք» կազմակերպության աղբամանները:
«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չխոչընդոտել իրականացվող քննչական գործողությանը»,-դիմելով քաղաքացիներին, հայտարարեց Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած հաղորդման հիման վրա և առայժմ գործի շրջանակներում մեղադրյալ չկա:
«Զիբիլի ամանը մարդուց թանկ ե՞ք գնահատում»,-բացականչեցին քաղաքացիները՝ կանգնելով աղբամանների վրա ու թույլ չտալով քննչական խմբին մոտենալ դրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին