«Կոմերսանտ». Երևանի ակցիաները կարող են «Ինտեր ՌԱՕ»-ին ստիպել վաճառելու ՀԷՑ-ը
Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները և ՀԷՑ-ի ազգայնացման մասին իշխանությունների խոստումները կարող են «Ինտեր ՌԱՕ»-ին ստիպել վաճառել ՀԷՑ-ը: Գրում է «Կոմերսանտը»:
Լրատվամիջոցի տեղեկություններով, ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարում հայկական ծագումով ռուս գործարարների՝ այդ թվում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Սակայն նոր սեփականատեր գտնելն այնքան էլ հեշտ բան չէ, ըստ աղբյուրի, անհավասարակշռված սակագնի հետևանքով ընկերությունը պարտքեր է կուտակել, իսկ բողոքի մասնակիցները պահանջում են, որպեսզի իշխանությունները բյուջեից չկոմպեսացնեն վնասը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները