Իսրայելն արգելել է հումանիտար նավի մուտքը Գազայի հատված
Իսրայելի ռազմածովային ուժերը հունիսի 28-ի գիշերը կանգնեցրել են Գազայի հատված ուղևորվող «Մարիանա» նավը, որում եղել էին իրավապաշտպաններ և հումանիտար օգնություն էր տեղափոխում: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով իսրայելական «Հաարեց» թերթին:
Ըստ թերթի տվյալների` նավը գրավելու գործողությունը, որը փորձել է խախտել հատվածի շրջափակման ռեժիմը, առանց զոհերի է եղել: Նավում եղել է մոտ 20 ակտիվիստ, այդ թվում Թունիսի նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկին և Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր:
Իսրայելի ռազմածովային ուժերը նախկինում նույնպես կանխել են նմանատիպ փորձերը` իրավախախտ նավերի ղեկավարությանն առաջարկելով կամ փոխել ուղղությունը, կամ գնալ Աշդոդ նավահանգիստ, որտեղ հումանիտար բեռը բեռնաթափել են և միայն ստուգումից հետո թողել ցամաքային ճանապարհով գնալ Գազա, իսկ անձնակազմին և ուղևորներին հարցաքննելուց հետո արտաքսել Իսրայելից: