Գրող Բագիրովին Facebook-ը արգելափակել է Պուտինի մասին գրառման համար
Facebook սոցիալական ցանցը արգելափակել է գրող Էդուարդ Բագիրովի էջը Պուտինի մասին գրառումից հետո:
«Իրականում գրառման մեջ ոչ մի քրեական բնույթի բովադակություն չկար, ոչ մի պոռնոգրաֆիա, իմ կարծիքով, անգամ քաղաքականություն չկար: Ես ուղղակի գրել էի, որ Պուտինի վարկանիշը բացարձակ ռեկորդի է հասել և այդ գրառման համար ինձ արգելափակել են մեկ շաբաթով», -«Գովորիտ Մոսկվա»-ին ասել է գրողը:
Ավելի վաղ, ըստ աղբյուրի, Լևադա կենտրոնի ուսումնասիրության արդյունքները ցույց էին տվել, որ ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 89 տոկոսը, ինչը, ըստ սոցիոլոգների, «բացարձակ ռեկորդ է»: