Օձերը գրոհել են Թբիլիսին
Շոգ եղանակի պատճառով օձերը ներխուժել են Վրաստանի մայրաքաղաք: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանի կենդանիների մոնիտորինգի գործակալությունը բնակչությանը զգուշացրել է, որ օձերի հետ մարդկանց հանդիպումները հաճախացել են:
«Վերջին երկու ամսում գրանցվել է օձի կծելու 460 դեպք քաղաքի տարբեր մասերում, ամռան սկզբում՝ 252 դեպք»,-ասել է գործակալության տնօրեն: Բռնված օձերից ոչ մեկ թունավոր չի եղել:
Գործակալության տնօրենը բնակիչներին կոչ է արել զգուշանալ օձերից, բակի խոտերը հնձել, նկուղներն էլ՝ մաքուր պահել: