Հովիկ Աբրահամյան. Ինձ համար երկու մոտեցումներն էլ անընդունելի են
«Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում:
«Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում և տարածում:
Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների և այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են»,-ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի ելույթի մանրամասները՝ քիչ անց: