Հանրային լողափերի ավելացումը կբերի նրան, որ մասնավորները վերանայեն իրենց քաղաքականությունը. Ավալյան
Վաղը բացվելու են Սևանա լճի հանրային լողափերը: Այս տարի լինելու է 12 հանրային լողափ, նախորդ տարվա 11-ի փոխարեն: Նոր բացվող հանրային լողափը ծառայությունների մատուցմամբ է լինելու, թեև դեռևս կահավորված չէ, ժամանակի ընթացքում կավարտվեն աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:
Ըստ Ա. Ավալյանի, նախորդ տարի գործող 11 հանրային լողափերից միայն երեքն է ծառայությունների մատուցմամբ եղել. «Մոնիտորինգը ցույց տվեց, որ քաղաքացիները հիմնականում օգտվում են այն լողափերից, որտեղ ծառայություններ են մատուցվում՝ կան մանկական, սպորտային հրապարակներ, սանհանգույց, բուժկետ, ապահովված է անվտանգությունը, իսկ ծառայություններ չմատուցող լողափերն ուղղակի բարեկարգ տարածքներ են, նախատեսված են կարճատև հանգստի համար»:
Բնապահպանության նախարարության պաշտոնյայի համոզմամբ, հանրային լողափերի ավելացումը կբերի նրան, որ մասնավորները վերանայեն իրենց գնային քաղաքականությունը:
Նախորդ տարի հանրային 11 լողափերից օգտվել է 200 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան