Բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքը փրկելու համար (լրացված)
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար:
Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է: Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն: Panorama.am-ի` դեպքի վայրում գտնվող թղթակցի փոխանցմամբ, այս պահին կնոջը վիրահատում են:
Հիշեցնենք, ոստիկանությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը մտել է նոր ծննդաբերած կնոջ հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել: