Ե. Զախարյան. Հայաստանի էներգետիկ համակարգի հզորությունների կազմը բավականին հնացած է
«Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 3200 մեգավատ, որից հասանելի է շուրջ 2670-ը, արտադրվում է շուրջ 7,7 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Հայաստանի հզորությունների կազմը բավականին հնացած է, արտադրող հզորությանների մեծ մասը շահագործվում է ավելի քան 30 տարի»: ՀՀ կառավարության կողմից կազմակերպված «Տնտեսական օրակարգ» համաժողովում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի աջակցությամբ իրականացում է էլեկտրահամակարգի զարգացման ուղղությամբ մի շարք ծրագրեր՝ գծերի, ցանցերի արդիակացանում, նոր ենթակառուցվածքների ստեղծում և այլն, մշակվում են էներգետիկայի ոլորտի զարգացման երկարաժամկետ նախագծեր:
Ե. Զախարյանի խոսքով, էներգետիկ համակարգի զարգացման համար իրականավող միջոցառումներից է էներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը և այլն: Նախարարը կարևորեց նաև էներգախնայողությանն ուղղված ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները