«Արևելքի մշակույթ» ծրագիրն այս տարի նվիրված է Հայաստանին
Հունիսի 25-28-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից կազմակերպված «Արևելքի մշակույթ» միջոցառումը նվիրված էր Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվել են Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 25-ին Ժեշովի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցոլ «Armenian Triptych» համերգը, որի ընթացքում հայ և լեհ երաժիշտների կողմից հնչեցվել է հայկական ազգային երաժշտությունը՝ ժամանակակից ջազային մշակումներով:
Հունիսի 26-ին Ժեշովի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Արևելքի մշակույթ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգորժատա Օմիլանովսկան, Լեհաստանում Ժեշովի քաղաքապետ Թադեուշ Ֆերենցը, Ժեշովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը, բազմաթիվ պաշտոնատարներ, քաղաքի հյուրեր: Արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Նույնը օրը Ժեշովի մարզադաշտում տեղի է ունեցել միջոցառման գլխավոր համերգը՝ Հայաստանից հատուկ այդ նպատակով հրավիրված «Բամբիռ» ռոք համույթի մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա