Գազի և էլեկտրաէներգիայի թանկ լինելը աննպատակահարմար է դարձնում «Նաիրիտի» վերագործարկումը. «ՀԺ»
«Նաիրիտ»-ի վերագործարկումն ու շահագործումը աննպատակահարմար լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի թանկ են, քան այդ ոլորտում մեր մրցակից երկրներում: Այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամիսներ շարունակ ուսումնասիրություններ անցկացրած փորձագետները, որոնք պատրաստել և օրերս հրապարակել են «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» զեկույցը:
Ըստ փորձագետների, վերագործարկելու դեպքում «Նաիրիտի» արտադրանքը կունենա աշխարհում ամենաբարձր ինքնարժեքներից մեկը «...էլեկտրաէներգիայի և գազի բարձր գների պատճառով, որոնք ամենաբարձրներից են տվյալ ոլորտում»:
«Սա հետաքրքիր է այն առումով, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի էժան են, քան այլուր»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան