Լրագրողները կանչվում են ՀՔԾ հարցաքննության
Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում առայժմ քրեական գործ չի հարուցվել: ՀՔԾ լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ դեռ նյութեր են նախապատրաստվում, ինչի շրջանակներում լրագրողները կանչվում են հարցաքննության:
Քրեական գործ հարուցելու համար Հայաստանի օրենսդրությամբ պահանջվում է 10-օրյա ժամկետ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները