Ավետիսյանների ողբերգական սպանության գործով դատավճիռը կկայացվի Հայաստանի Հանրապետության անունից. Գլխավոր դատախազություն
ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ, տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից:
Ըստ աղբյուրի, արդյունքում կայացվել է իրավական որոշում՝ ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով, ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ: Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:
Հարակից հրապարակում`
Փաստաբանը սպասում է Պերմյակովին ՀՀ իրավապահներին փոխանցելու մասին պաշտոնական ծանուցման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին