Ոստիկանապետ. «Եթե մենք մեզ չբժշկենք, ուրիշները մեզ կբժշկեն այնպես, ինչպես իրենք են ուզում»
«Մենք փոքր ազգ ենք, մի բուռ ենք: Ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել»,-Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ ոստիկանները մաքսիմում հանդուրժող են. «Գտնում եմ, որ երիտասարդները ինչ որ տեղ մի քիչ խելառ պետք է լինեն, գժուկ, բայց գործողությունները պետք է լինեն տրամաբանական, հարգանքի մեջ, ոչ թե զոռբայության»:
Երիտասարդ մի աղջիկ արձագանքեց. «Մեր այստեղ մնալը նախագահի հայտարարությունից հետո արդեն սխալ է, իսկ մինչ այդ արդարացված էր»:
Ոստիկանապետը նրան «պստիկ հեղափոխական, Այծեմնիկ» անվանեց:
Վ. Գասպարյանի կարծիքով, երիտասարդներն իր խոսքում առկա մեսիջները հասկացան, կփոխանցեն մյուս ընկերներին. «Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, իմաստուն ժողովուրդ ենք, խաղաղությամբ հասնենք հաջողությամբ: Եթե մենք մեզ չբժշկենք, ուրիշները մեզ կբժշկեն այնպես, ինչպես իրենք են ուզում»,- ասաց ոստիկանապետը:
«Մեր սերնդի ծերուկ ավազակները ստեղ չեն չէ՞, գալիս խառնում են ջահելներին՝ թողնում թռնում են: Կռված տղերք են: Կռված տղերքը կռվարարություն չեն սովորեցնում, կռիվ տեսած տղերքը խաղաղություն են սովորեցնում»,-ավելացրեց նա:
Ոստիկանապետի խոսքով, նրանք մոլորյալ են, չգիտեն, թե ինչ են անում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաղաքացիները նստացույց են անում՝ պահանջելով չեղյալ հայտարարել էեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտա. Ցուցարարներն ուզում են բարձրախոսներ տեղադրել՝ երգելու, պարելու համար
Մաքսիմ Սարգսյանը՝ Բաղրամյանում հավաքվածներին միանալու մասին. «Ոչինչ պետք չէ բացառել»
Բաղրամյան պողոտա. Ձևավորում ենք բաց հարթակ
««Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ». Արթուր Քոչարյան
Բաղրամյան պողոտա. «Հարցերին ես եմ պատասխանում»
Վ.Շուշանյան. Ռադիկալ գործողությունների դրդողների էմոցիաների տակ երեկ մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտա. «Լիդերի հարց լինելու խնդիր չկա»