Եմենում արաբական կոալիցիան սխալմամբ օդային հարվածներ է իրականացրել ՄԱԿ գրասենյակի ուղղությամբ
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան սխալմամբ օդային հարվածներ է իրականացրել Ադենում ՄԱԿ զարգացման ծրագրի շենքի վրա: Շինությունը զգալի վնասներ է կրել, իսկ պահակը վիրավորել է: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է կատարվածը:
«Գլխավոր քարտուղարը վստահ է, այս միջադեպը միայն ընդգծում է, որ Եմենում երկարաժամկետ խաղաղության հասնելու միակ ճանապարհը հակամարտության բոլոր կողմերի կողմից կրակի դադարեցումն է և բանակցությունների սեղան վերադառնալը»,-հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով, Բան Կի Մունը կոչ է արել հետաքննել կատարվածը:
Հիշեցնենք, որ կոալիցիան Եմենում հուսի ապստամբների դիրքերի ուղղությամբ ռմբակոծությունները սկսել էր երեք ամիս առաջ: