Քաղաքական 10:50 01/07/2015

Արաբագետ. «Իսլամական պետություն»-ը փորձում է հանդես գալ որպես պետություն` իր բոլոր ատրիբուտներով

«Իսլամական պետություն»-ը փորձում է հանդես գալ որպես պետություն` իր բոլոր ատրիբուտներով: Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում «Իսլամական պետության» գործունեությանը` Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«2014 թ. հունիսի 29-ին «Իրաքում և Շամում իսլամական պետություն» կառույցը վերանվանվեց «Իսլամական պետություն» (ԻՊ): Արդեն մեկ տարի է` այդ անվամբ կառույցը վերահսկում է տարածքներ Սիրիայում և Իրաքում: Այդ տարածքներում ԻՊ-ը ստեղծել է կառավարման մարմիններ, իրականացնում է հարկահանություն, սոցիալական ծրագրեր, իրականացնում շարիաթի օրենքներով դատավարություն և այլն: Այսինքն, փորձում է հանդես գալ որպես պետություն իր բոլոր ատրիբուտներով: Մյուս կողմից ԻՊ-ին հաջողվում է մի քանի ճակատներով ռազմական գործողությունների մասնակցել: ԻՊ-ի դեմ իրականացվում են օդային հարվածներ, ցամաքային գործողություններ, սակայն, այդ մեկ տարվա ընթացքում, մեծ հաշվով, ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքները փոփոխությունների չեն ենթարկվել, ավելին` ԻՊ-ն ավելի է ընդլայնել իր կողմից վերահսկվող տարածքները»,-նշեց Ս. Գրիգորյանը:

Արաբագետի խոսքով, ԻՊ հայտարարելուց հետո մուսուլմանական երկրներում նորահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հավատարմության երդումներ տալու մի ամբողջ շարք գրանցվեց, որոնց հաջորդեցին Աբու Բաքրի կողմից հավատարմության երդումների ընդունումն ու այդ վայրերում ԻՊ-ի վիլայեթներ ստեղծելու մասին հայտարարությունները:

«Այս պահին ԻՊ-ի 35 վիլայեթներ են գործում իսլամական երկրներում: Վերջին հռչակված վիլայեթը Կովկասի վիլայեթն էր, որի մասին հայտարարեց 2015 թ. հունիսի 23-ին ԻՊ-ի առաջնորդներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանին: Հայտարարությունում Ալ-Ադնանին նշեց, որ Կովկասում ձևավորվում է ԻՊ-ի կազմի մեջ մտնող նոր տարածք` Կովկասի վիլայեթ, որի նոր էմիր է նշանակվում` Աբու Մուհամմադ ալ-Կադարին:

Այսինքն, մենք այժմ Կովկասում ունենք ԻՊ-ին պատկանող նոր վիլայեթ, իսկ դա նշանակում է հետևյալը. «ԻՊ-ի խալիֆի կողմից իրեն ուղղված հավատարմության երդումն ընդունելն ու դրան հավելյալ վիլայեթ հռչակելը հենց այնպես չի արվում: Վիլայեթ հռչակվում է այն տարածքներում, որտեղ իսլամականները բավական ակտիվ են եղել և այդ տարածքներում կա բավական ազդեցիկ իսլամական ծայրահեղ արմատական ներուժ, ինչը կարող է ապահովել ԻՊ-ի ազդեցության արդյունավետ տարածումը այդ տարածքներում: Հայտնի են դեպքեր, երբ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուշադրությանն այդպես էլ չեն արժանացել հավատարմության երդումները: Օրինակ` Հնդկաստանում գործող «Թանզիմ Անսար աթ-Թաուհիդ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման հավատարմության երդումը (կառույցը հավատարմության երդում էր տվել ԻՊ-ի խալիֆին 2014 թ. հոկտեմբերին): Աբու Բաքրը, հավանաբար կարևորություն չտվեց այդ կառույցի ջիհադական պայքարին Հնդկաստանում` խմբավորմանը համարելով ոչ ազդեցիկ և հետևաբար, դրա կողմից իրականացվող պայքարը ոչ արդյունավետ: Արդյունքում, «Թանզիմ Անսար աթ-Թաուհիդ» խմբավորումը սահմանափակվել է Հնդկաստանում ԻՊ-ի գործունեության քարոզչությամբ»:

Արաբագետի կարծիքով` կովկասցի իսլամականների տված հավատարմության երդումն Աբու Բաքրի կողմից հավանության արժանանալը ենթադրում է ոչ միայն ԻՊ-ի գաղափարական, ռազմական, ֆինանսական և այլ բնույթի աջակցություն, այլև Կովկասում շարունակվող ջիհադական պայքարի առավել ակտիվացում:

«Կովկասցիները պետք է ցույց տան խալիֆին, որ վերջինիս կողմից հավատարմության երդումն ընդունելն ու նոր վիլայեթի հռչակումը պետք է արդարացվի հետագա պայքարով: Հետևաբար, մենք կտեսնենք Կովկասյան տարածաշրջանում իսլամական ծայրայեղ արմատական միտումների ավելացում, ինչը չափազանց վտանգավոր է»,- երզրափակեց բանախոսը:

Նախորդող հրապարակում`
Ուղիղ մեկ տարի է անցել «Իսլամական պետության» ստեղծումից, ի՞նչ ունենք այսօր



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}