Բուդաղյանին մեղադրելով, նրանք ուզում են արդարացնել Զարզանդի ու Տիգրանի գործողությունները. Ալումյան
2013 թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մուշտ տեղի ունեցածաղմկահարույց գործով այժմ միակ մեղադրյալ համարվող Զինված ուժերի սպա Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի պաշտպանական ճառը կհրապարակվի հուլիսի 14-ին:
Նախորդ նիստում գործով մեղադրող դատախազը ներկայացրել էր մեղադրական ճառը, պնդել էր Բուդաղյանի նկատմամբ առաջադրված սպանության սպառնալիք տալու մեղադրանքը և միջնորդել Բուդաղյանին պատժել 150 հազար դրամ տուգանքով:
«Մեզ համար խնդիրն այն չէ, որ մեղադրող դատախազը պնդել է մեղադրանքը և պահանջել 150 հազար դրամ տուգանք: Եթե դա մեզ համար խնդիր լիներ կարող էինք միջնորդել, որ տարբեր ճանապարհներով քրեական գործը կարճվեր, հատկապես որ հնարավորություններ շատ կային»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ալումյանը:
Փաստաբանի պնդմամբ, պաշտպանական կողմը կարող էր պարզապես չառարկել ներկայացված մեղադրանքը և գործը կկարճվեր: Բացի այդ, Արտակ Բուդաղյանը հրաժարվել էր իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան: Արդեն մեկ տարուց ավել է` դատաքննություն է ընթանում:
Ալումյանի խոսքով, Խաչատրյաններն այ սգործով, սակայն, այլ խնդիր ունեն. «Նրանք ամեն ինչ ուզում են անեն, որ ցույց տան, որ Արտակ Բուդաղյանի կողմից եղել են իրական սպառնալիքներ: Իրենց դա օդի պես անհրաժեշտ է, որովհետև եթե իրենք նման փաստաթուղթ են ունենում, դրանով ուզում են արդարացնել Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի գործողությունները: Իրենք այսօր իրականում ոչ թե Արտակ Բուդաղյանի, այլ Տիգրանի ու Զարզանդի հարցն են լուծում: Լինի մեկ լումա տուգանք, լինի տասը տարվա ազատազրկում կամ այլ տեսակի պատիժ, դա նրանց համար էական չէ: Նրանք այս ձևով փորձում են Տիգրանի ու Զարզանդի հարցը լուծել, ցույց տալ, որ նրանք իրական սպառնալիքից պաշտպանվում են»:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը (ՊՆ նախկին քննչական ծառայությունը) Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի և որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր` ներկայացնելով, որ վերջին երկուսը դիմել են անհրաժեշտ ինքնապաշտպանության:
Հարակից հրապարակումներ`
Բուդաղյանների փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
Բուդաղյանների քրեական գործից նյութեր չեն անհետացե՞լ. Քննիչները գերհոգնած են եղել
Ներպետական ատյանները չսպառած՝ Բուդաղյանների փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները