Հայաստանն իր լիազորությունները փոխանցեց Ֆրանսիային
Այսօրվանից Հայաստանն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում պաշտոնապես փոխանցեց իր՝ քարտուղարի լիազորությունները Ֆրանսիային: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2012 թվականի հուլիսից մինչ այս օրը մեր երկիրը, որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար, համակարգում էր բարձրագույն կրթության բարեփոխումները ամբողջ Եվրոպայում: Դա հսկայական, ծանր, բայց պատվաբեր աշխատանք էր, որի գագաթնակետը մայիսին Երևանում կայացած Եվրոպական նախարարների համաժողովն էր:
Մենք մտանք Եվրոպայի կրթության պատմության մեջ: Հպարտ եմ, որ եղել եմ այս գործին առաջին իսկ օրվանից և պատիվ եմ ունեցել աշխատելու մեր հրաշալի թիմով: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին լրացուցիչ կարևորություն հաղորդեց այս երևույթին:
Եվ քաղաքական, և կրթական իմաստով Հայաստանը ներկայացավ աշխարհին որպես մեծ ստեղծարար ներուժ ունեցող երկիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա