Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. 10 նախագիծ
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման 14-րդ աշխատաժողովը տեղի կունենա «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-14-ին: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի կենտրոնից:
Աշխատաժողովը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված տասը նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:
Ընդհանուր առմամաբ աշխատաժողովին ներկայացվել էր 24 հայտ և մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից):
1. «Խաթուն», ռեժ. Բելգին Չենգիզ, պրոդ. Սերխան Աչար, Թուրքիա - վարվեագրական
2. «Մուրատ», ռեժ. Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան - վավերագրական
3. «Ես Նիզիբից եմ», ռեժ. Ռաֆֆի Նիզիբլյան, Հայաստան - վավերագրական
4. «ՀՈՄՖՈՒԼ», ռեժ. Գագիկ Ղազարյան, պրոդ. Էլիզաբեթ Հանդլ, բեմադրող օպերատոր. Մահիր Յըլդիզ, Թուքիա/Հայաստան/Ավստրիա/ԱՄՆ - վավերագրական
5. «Ան-տարածքներ», ռեժ. Չանթալ Փարթամյան, Հայաստան/Լիբանան - վավերագրական
6. «Լռություն», ռեժ./պրոդ. Դիանա Մկրտչյան, Հայաստան/Ֆրանսիա - վավերագրական
7. «Կ’աՐ», ռեժ.Սենեմ Գոկչե, Թուրքիա – կարճամետրաժ
8. «Պատահաբար», ռեժ. Ավիվա Բարխուդարյան, պրոդ. Նորիկ Քեշիշյան, Հայաստան/Գերմանիա – կարժամետրաժ
9. «Մի կաթիլ ջուր», ռեժ. Սաբրի Ումու Բոզիյլ, Թուրքիա - կարժամետրաժ
10. «Օտարում», ռեժ./պրոդ. Հաջի Օրման, Թուրքիա - կարժամետրաժ
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:
Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի German Marshall Fund նախագիծ The Black Sea Trust-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 12-19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան