Կովալչուկ. ՀԷՑ-ի վնասները ՀՀ-ում առկա սակագնային կարգավորման համակարգի հետևանք են
Հայաստանում էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակն ունի տնտեսական պատճառներ, այնտեղ ոչ մի քաղաքականություն չկա: Նման հայտարարությամբ հանդես է եկել «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհուրդի ղեկավար Բորիս Կովալչուկը:
««ՀԷՑ» ՓԲԸ-ի վնասները, որը կուտակվել է տարիների ընթացքում, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առկա սակագնային կարգավորման համակարգի ու էլեկտրաէներգիայի շուկայում գործող կանոնների»,-ասել է Կովալչուկը:
Նրա խոսքով, 11 տարում սակագնի՝ ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատամոկայանի վերանորոգումը, ՀԷԿ-երի կողմից էներգիայի արտադրման ծավալների նվազումը հանգեցրել է այն բանին, որ ՀԷՑ-ը կորցրել է 37 մլրդ դրամ (4.3 մլրդ ռուբլի) եկամուտ:
«Սա էլ հենց ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառն է»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները