Մայիս ամսին բանկային համակարգով Հայաստան մտած տրանսֆերտների ծավալը կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը հղում կատարելով ՀՀ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալներին, գրել է, որ այս տարվա մայիսին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար:
Սա 34.4 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից: Ընդհանրապես այս տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ՝ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից: Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը:
«Այս տարվա մայիսին ՌԴ-ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել է 66 մլն դոլար անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց: Մասնավոր տրանսֆերտների նման խրոնիկական նվազման ֆոնին տարօրինակ պետք է համարել վերջին օրերին դրամի արժևորման միտումը: Վիճակը ավելի ուշագրավ է դառնում, երբ հաշվի ենք առնում նաև արտահանման կրճատումը (մոտ 35 տոկոսով), ինչը, տրանսֆերտների նվազմանը զազահեռ, հանգեցնում է արտարժույթի ներհոսքի ընդհանուր նվազմանը և պետք է բերեր դրամի արժեզրկման: Սակայն տեղի է ունենում հակառակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան