Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այս տարվա սկզբից Սիրիայում և Իրաքում ոչնչացրել և թալանել են տասնյակ մշակութային հուշարձաններ: Ոչնչացված հուշարձանների թվում են Մոսուլում կենտրոնական գրադարանը և քրիստոնյաների գերեզմանները, Իրաքում հնագույն Խատրա քաղաքի ավերակները, Սիրիական Դերաա քաղաքի ալ Օմարի մզկիթը: Այժմ Իսլամական պետության վերահսկողության տակ է Սիրիայի և Իրաքի տասնակ քաղաքներ, որտեղ նույնպես շատ են մշակութային հուշարձանները: Այս մասին գրել է Լենտա.ռու կայքը, միաժամանակ ներկայացրել մշակութային հուշարձանների լուսանկարներ, որոնք դեռևս պահանվում են, բայց նույնպես ահաբեկչական հարձակման վտանգի տակ են գտնվում:
Կալատ ալ-Ռաբե՝ Եփրատ գետի հովտում գտնվող ամրոց: Այն կառուցվել է 9-րդ դարում, մինչ մեր օրերը պահպանվել է շենքերի մնացորդներ:
Հնագույն Խալդյան մենաստան Մոսուլում: Այս տարվա մարտին ահաբեկիչները վնասել են եկեղեցու ճակատային հատվածը, բայց եկեղեցին չի վնասվել:
Պալմիրայում Բէլա տաճար, որը թվագրվում է 32 թվականով: Այս տարվա մայիսին ահաբեկիչները գրավել են Պալմիրան և ոչնչացել հուշարձանները, իսկ հունիսին ականապատել են սիրիական հնագույն քաղաքի ավերակները:
Կալատ-Ջաբար՝ Եփրատ գետի հովտում գտնվող ամրոց, որը թվագրվում է Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանով (8-13-րդ դարեր):
Հնագույն բյուզանդական Սերգիոպոլ քաղաքի ավերակները (Սիրիա ): Քաղաքում պահպանվել են 3-րդ դարի շինություններ, այդ թվում ամրոց, որը կառուցվել է Դիոկլետիան կայսեր կողմից:
Ռակկայում Բաղդադի դարպասը, կառուցվել է մոտավորապես 772 թվականին:
Եզդիական Լալեշ տաճարի կոնաձև տանիքը (Իրաք):
Իրաքում եզդիների գլխավոր տաճարը՝ Լալեշ:
Դուրա-Եվրոպոս քաղաքի ավերակները: Քաղաքը հիմնադրվել է Մ.թ.ա. 303 թվականին որպես ամրոց: Շինությունների մեծ մասը, այդ թվում սինագոգն ու քրիստոնեական եկեղեցին, վերաբերում են հռոմեական շրջանին, երբ Դուրա-Եվրոպոսը դարձել էր խոշոր առևտրի կենտրոն:
Հնագույն Դուրա-Եվրոպոս քաղաքի սինագոգի որմնանկարը: Պատկերված է Տիրոջ ձեռքը՝ ուղղված դեպի մարդիկ:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
Պալմիրան` ոչնչացման սպառնալիքի առջև (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան