Ստեփանծիմինդա-Լարս անցակետում կուտակումներ են առաջացել. «Ժամանակ»
Ստեփանծիմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանումն իրականացնող մեր հայրենակիցները «Ժամանակ»-ի խմբագրություն են ահազանգել՝ ասելով, որ 24 ժամյա գրաֆիկի նվազեցնելու հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Քաղաքացիներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ նշել է, որ որ դժգոհ է. «Խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, և մեծ հերթեր են գոյանում»:
Այս կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Ժամանակ»-ի թղթակցին հավաստիացրել է, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում:
«Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարվում, սակայն հարցն արդեն կարգավորված է»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան