Երևանում վերելակը խափանվել է, երեխան դուրս է բերվել անվնաս
Երեկ Երևանի շենքերից մեկի վերելակը դարձյալ խափանվել է. երեկոյան ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի:
ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը կենտրոնի պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մեկ ու կես տարեկան երեխան դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարները քաղաքացիներ Ք. Ս.-ին (1976 թ.) և Հ.Հ.-ին (1970 թ.) դուրս են բերել վերելակից:
Նշենք, որ Երևանի շենքերում վերելակների հետ նման դեպքեր հաճախ են պատահում. այս տարվա մարտին անգամ 35 տարեկան քաղաքացին մահացել էր: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ Երևանում վերելակային տնտեսության անմխիթար վիճակը նորություն չէ քաղաքային իշխանությունների համար և դրա լուծման ուղղությամբ «լուրջ քննարկումներ» են ընթանում:
Հարակից հրապարակումներ`
Արեյան. Վերելակային տնտեսության բարելավման համար լուրջ քննարկումներ են ընթանում
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան