Աֆրիկայում արգելքի տակ գտնվող 13 տոննա ոսկին հանձնվել է Իրանի կենտրոնական բանկին
«Պատժամիջոցների պատճառով Աֆրիկայում արգելքի տակ գտնվող 13 տոննա ոսկին հանձնվել է Իրանի կենտրոնական բանկին»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սեյֆը:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրել է, որ երկու տարի առաջ Իրանը Հարավային Աֆրիկայի երկրներից մեկում շուրջ 13 տոննա ոսկի էր գնել, սակայն պատժամիջոցների պատճառով չէր կարողանում տեղափոխել Իրան:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ Իրանի կենտրոնական բանկի և արտաքին գործերի նախարարության ջանքերով ոսկու հարցը քննարկվել է Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ, որից հետո որոշում է կայացվել հանել արգելքը և նախօրեին 13 տոննա ոսկին հանձնվել է ԻԻՀ կենտրոնական բանկի գանձարանին: