Սահմանվել է ԼՂՀ կառավարության կառուցվածքը
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքը:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն օրենքի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
5) գյուղատնտեսության նախարարություն.
6) էկոնոմիկայի նախարարություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
8) կրթության, գիտության և սպորտի նախարարություն.
9) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
10) պաշտպանության նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան