Արմեն Պետրոսյան. ԻՊ-ի գործունեությունը Մերձավոր Արևելքում կարևոր գործոն և ազդեցության լրջագույն լծակ է

«Իսլամական պետության» գոյությունն և գործունեությունը Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բոլոր խաղացողների համար կարևոր գործոն և ազդեցության լրջագույն լծակ է: Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում «Իսլամական պետության» գործունեությանը` Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` հավելելով, որ գործընթացը առավել կարևորվում է տարածաշրջանում ընթացող ուժերի նոր հարաբերակցության դասավորման գործընթացի և աշխարհում՝ նոր՝ բազմաբևեռ կարգի ձևավորման պայմաններում:

«Այս համատեքստում, ԻՊ-ի գոյությամբ Մերձավոր Արևելքի սրտում՝ Իրաքի և Սիրիայի տարածքներում, ենթադրվում է տևական ուղղակի սպառնալիքի առկայություն տարածաշրջանի բոլոր հիմնական խաղացողների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Իրանի համար: Մյուս կողմից, կառույցի դեմ գործելու հրամայականն իր հերթին ապահովում է ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային ռազմական կոալիցիայի և հատկապես այն գլխավորող ԱՄՆ-ի ռազմաքաղաքական լեգիտիմ ներկայությունը տվյալ տարածաշրջանում. ասել է թե՝ Վաշինգտոնն ունի բոլոր իրավական հնարավորությունները տարածաշրջանում ցանկացած բնույթի՝ օդային, ծովային, ցամաքային, հետախուզական, հատուկ նշանակության ռազմագործողություններ իրականացնելու համար»,- մանրամասնեց Ա.Պետրոսյանը:

Խոսելով աշխարհաքաղաքական գործընթացներում կառույցի դերակատարության հնարավորությունների մասին՝ փորձագետը նշեց, որ ԻՊ-ի գործունեության քարոզչական, հավաքագրման, «մերձավոր և հեռավոր թշնամիների դեմ միաժամանակյա պայքարի» գաղափարական հիմնավորումներն ու դրսևորումները երկարաժամկետ հեռանկարում հղի են լրջագույն վտանգավոր հետևանքներով այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարների համար, ինչպիսիք են Եվրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, գուցե նաև՝ Հնդկաստանը:

«Հեռահար ծրագրերի առկայության պարագայում ԻՊ-ի գործունեությունը կարելի է ծառայեցնել վերոնշյալ բոլոր խաղացողների վրա ճնշում բանեցնելու նպատակով: Որպես վառ օրինակ՝ կարելի է նշել կառույցի մամուլի պատասխանատու Աբու Մուհամմադ ալ Ադնանիի վերջին ուղերձը, որտեղ նշվում էր Ռուսաստանի տարածքում՝ Հյուսիսային Կովկասում՝ Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչայեվո-Չերկեսիայում սեփական վիլայեթը հիմնելու մասին»,-պարզաբանեց Պետրոսյանը:

Իսկ որպես իր խոսքի հիմնավորում՝ փորձագետն առանձնացրեց ԻՊ-ի դեմ միջազգային ռազմական կոալիցիայի գործողությունների որոշ առանձնահատկություններ դրանց իրականացման անցած 9 ամիսների ընթացքում՝ ընդգծելով, որ դրանք խիստ ընտրողական էին և հստակ նպատակաուղղված, կարելի է հավաստել մի շարք կարևոր փաստական իրողություններով՝

1. Նախ, որքան էլ մարտունակ ու ճկուն լինեն ԻՊ-ի զորախմբերը, գրագետ, հաշվարկված լինեն նրա մշակած ռազմագործողություններն, այնուամենայնիվ կառույցին չի հաջողվել որևէ նշանակալից հաղթանակ տանել քրդական ուժերի դեմ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում. միայն քրդերին ցուցաբերված աջակցության հարցում է, որ կոալիցիոն ուժերը առավել անշեղորեն իրականացրել են իրենց պարտականությունները:

2. Երբևէ և որևէ կերպ կոալիցիոն օդուժը չի միջամտել սիրիական բանակային ստորաբաժանումների և ԻՊ-ի զինյալների միջև ընթացող մարտական գործողություններին, որոնք մեծամասամբ ավարտվել են իսլամականների հաջողություններով:

3. Թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում կոալիցիոն օդուժը հաջող նպատակաուղղված գործողություններ է իրականացրել ԻՊ-ի դեմ (հատկապես նրա վերահսկողության ներքո գտնվող ածխաջրածնային ենթակառուցվածքները վնասելու ուղղությամբ)՝ կառույցի ֆինանսական կարողությունները սահմանափակելու նպատակով:

4. Կոալիցիոն ուժերը հատուկ, անգամ բացառիկ ցամաքային ռազմագործողություններ են իրականացրել՝ ԻՊ-ի վերնախավի որոշ առանցքային ներկայացուցիչներին չեզոքացնելու համար:

5. Հատկապես վերջին 2 ամիսներին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում կոալիցիոն ուժերը չեն խոչընդոտել ԻՊ-ի համար ռազմավարական կարևոր նշանակության զարգացումներին՝ Իրաքի և Սիրիայի միջև նախկինում եղած սահմանագծի առնվազն սիրիական հատվածի՝ ամբողջապես իսլամականների վերահսկողության ներքո անցնելուն և երկու երկրների տարածքներում ԻՊ-ի դիրքերի միավորման գործին, ինչը մի կողմից առավել միասնական է դարձնում կառույցը, մյուս կողմից նաև՝ պարփակված որոշակի սահմաններում, հետևաբար՝ ավելի վերահսկելի:

ԻԼԻՊ-ի մեկամյա գործունեության վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Արաբագետ. «Իսլամական պետություն»-ը փորձում է հանդես գալ որպես պետություն` իր բոլոր ատրիբուտներով
Ուղիղ մեկ տարի է անցել «Իսլամական պետության» ստեղծումից, ի՞նչ ունենք այսօր



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}