Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց են ունեցել
Հայկական կողմի նախաձեռնությամբ, այսօր հեռախոսային զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև, տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքից:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, ըստ աղբյուրի, քննարկել են հայ-ռուսական հարաբերություններում առկա ակտուալ հարցերը, այդ թվում` հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:
Մեդվեդևը և Աբրահամյանը կարևոր են համարել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների փոխգործակցության ակտիվացումը: