Բաղրամյան պողոտա. Երեք երիտասարդի տարան ոստիկանություն
Բաղրամյան պողոտայում ոստիկանները երեք երիտասարդի նստեցրեցին ոստիկանական մեքենան և տարան: Նստացույցի մասնակիցները դիմել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ այդ տղաներն ալկոհոլ են օգտագործել, չեն ենթարկվում իրենց պահանջին և չեն հեռանում տարածքից: Նրանց հետ տարան նաև այն աղջիկներին, ովքեր տվել էին համապատասխան հաղորդումը:
Լրագրողների հետ զրույցում հավաքի մասնակիցներից Վահագն Մինասյանը պատմեց, որ երեք տղա գարեջուր էին խմում Բաղրամյանի սկզբնամասում. «Երկու ժամ է չկարողացանք համոզել նրանց հեռանալ տարածքից, խանգարում էին հավաքին, օրենքի խախտում էր՝ հասարակական վայրում չի կարելի ալկոհոլ օգտագործել, առավել ևս՝ հավաքներին մասնակից լինել: Նրանք անընդհատ փորձում էին կռիվ հրահրել, բայց չկարողացան, մենք չենք տրվում սադրանքների: Ստիպված եղանք դիմել ոստիկանություն: Ինչքանով ես եմ նկատել` այդ տղաները երբևէ հավաքին չեն մասնակցել»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է բողոքի հավաքն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Բողոքող քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումը, համաձայն որի ՀՀ-ում էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից թանկանալու է 6,93 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում